Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Դա մարտահրավեր է մեր թիմին»

«Դա մարտահրավեր է մեր թիմին»
26.07.2016 | 09:04

Միջազգային օլիմպիական կոմիտեն, այնուամենայնիվ, ռուս մարզիկներին թույլ տվեց մասնակցել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին: Սա ռուսական սպորտի համար հաղթանակ էր ծանր գնով, որովհետև այդ մասնակցությունը լիակատար չէ. մարզիկների մի մասը քառամյակի գլխավոր իրադարձությունը բաց է թողնում անցյալում խթանիչներ օգտագործած լինելու պատճառով, մարզիկների մի մասը չի կարող մասնակցել առանձին մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների արգելանքով:

Ահա թե ինչպես է երկրի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն մեկնաբանել ՄՕԿ-ի որոշումը. «Ինչ վերաբերում է խաղերի նախօրյակին Ռուսաստանի ընտրանու մարզիկների նկատմամբ կիրառվող չափորոշիչներին, դրանք շատ կոշտ են: Սակայն դա որոշակի մարտահրավեր է մեր թիմին: Կարող եմ ասել, որ Ռուսաստանի ընտրանու մարզիկների մեծամասնությունը կհաստատի այդ չափորոշիչները, քանի որ մեր մարզիկների ութսուն տոկոսը եղել է միջազգային թեստավորումում: Նրանք մշտապես մասնակցում են խոշոր մրցաշարերին:

Ես վստահ եմ, որ Ռուսաստանի ընտրանու մեծ մասը կարող է համապատասխանել ՄՕԿ-ի ներկայացրած չափորոշիչներին: Մենք ոչ մի անհատ մարզիկ չունենք, ով հայտնվում է խոշոր մրցաշարում ու անհետանում: Ամբողջության մեջ մեր թիմը կազմված է փորձառու մարզիկներից, որոնց վերաբերյալ ամբողջական «Անձնական գործ» կա միջազգային ֆեդերացիաներում: Հուսով եմ, որ ֆեդերացիաների մեծ մասը ռուս մարզիկներին թույլ կտա մասնակցել օլիմպիադային»:


Նկատենք, որ ռուսական իրականությունում այնքան էլ միանշանակ չի ընդունվել ՄՕԿ-ի որոշումը: Կարծիքներ կան, որ այն պյուռոսյան հաղթանակ է, կարծիքներ կան, որ սողոմոնյան որոշում է, կարծիքներ կան, որ երկիրը չպիտի գնա նմանօրինակ նվաստացման: Մի խոսքով՝ ծայրահեղությունից ծայրահեղություն, բայց որ այնքան դաժան գնով ձեռք բերվածը ռուսները ձեռքից բաց չեն թողնի, չեմ կարծում, թե վիճելի հարց է: Կգնան: Իհարկե կգնան:
Տեղեկացնենք, որ համաձայն Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի հաղորդման, Վլադիմիր Պուտինի աշխատանքային գրաֆիկում ոչինչ նախատեսված չէ Ռիոյի օլիմպիական խաղերի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցելու առնչությամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ